Խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է․ ԿԳՄՍ նախարար. տեսանյութ

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։ Այս մասին իր ամանորյա ուղերձում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«2025-ը ավարտվում է։ Այն մեր երկրի համար շատ կարևոր տարի էր։ Տարի էր, երբ խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է։ Ու հիմա մեր բոլորիս խնդիրն է՝ խնամքով ու հոգածությամբ այդ փխրուն խաղաղությունն ամրապնդել, ուժեղացնել մեր ամենօրյա աշխատանքով ու ամեն օրն ավարտել ճիշտ ուղղությամբ, ճիշտ ջանք դրած լինելու զգացողությամբ։

Շնորհավոր Նոր տարի»,-նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ