Թող 2026-ը լինի խաղաղ երկնքի տակ մեր պետականության հաստատուն զարգացման տարի. Ավանեսյանի ուղերձը

2025 թվականը խաղաղ երկրում զարգացման ծրագրեր իրագործելու, արարելու տարի էր, և սա մեծ երջանկություն է: Մենք բոլորս պետք է աչքի լույսի պես պահենք այս խաղաղությունը և այն դարձնենք հարատև: Այս մասին իր ամանորյա ուղերձում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Թող 2026 թվականը լինի խաղաղ երկնքի տակ մեր պետականության հաստատուն զարգացման տարի»,- մաղթել է նախարարը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին իրենց ծառայության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ