Բախվել են «Լեքսուս»-ը, «Օպել»-ն և «ՎԱԶ 2101»-ը. վերջինը բաժանվել է 2 մասի. կան վիրավորներ

Դեկտեմբերի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Գետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 20-ամյա Հրանտ Ս․-ի վարած «Լեքսուս» մակնիշի, 23-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Օպել» մակնիշի և 50-ամյա Արտակ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ