![]()
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ամփոփել է 2025 թվականը՝ ընդգծելով խաղաղության հաստատումը որպես տարվա գլխավոր ձեռքբերում և նշելով, որ Կառավարության քաղաքականությունները միտված են բարեկեցիկ հասարակության ձևավորմանն ու աղքատության հաղթահարմանը։
«Սիրելի հայրենակիցներ,
Ամփոփում ենք 2025 թվականը, որի ընթացքում ունեցանք մեր ամենակարևոր ձեռքբերումը՝ խաղաղության հաստատումը։ Խաղաղությունն է մեզ թույլ տալու կառուցել բարեկեցիկ երկիր և երջանիկ ապագա։ Ստեղծվելու են բազմաթիվ աշխատատեղեր նաև հենց տնտեսական զարգացման շնորհիվ։ Ընդհանրապես, աղքատության դեմ պայքարի մեր ռազմավարությունը մեզնից յուրաքանչյուրի անհատական ջանքն է ու աշխատանքը։ Առանց աշխատանքի հնարավոր չէ պայքարել աղքատության դեմ։
Իհարկե կլինեն նաև մեր քաղաքացիներ, որոնք կարիք կունենան աջակցության, քանի որ կյանքի դժվարին պայմաններում հայտնված լինելու հանգամանքների բերումով չեն կարողանալու աշխատել։ Մեր բազմաթիվ ծրագրերը միտված են և միտված են լինելու այդպիսի քաղաքացիներին աջակցելուն։
Ընդհանրապես, մեր քաղաքականությունները հիմնված են բարեկեցիկ հասարակություն ստեղծելու մեր տեսլականի վրա։ Եվ ամփոփելով 2025 թվականը՝ բոլորիս ընտանիքներին մաղթում եմ առողջություն, երջանկություն և բոլոր դժվարությունների հաղթահարում 2026 թվականին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
![]()