![]()
Երևանում անցկացվող Hype Fighting մրցաշարի շրջանակում խառը մենամարտերի թեթև քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և ռուսաստանցի Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ մենամարտն ընթանում էր գրեփլինգի կանոններով։
Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած կշռման արարողության ժամանակ երկու մարզիկներն էլ գրանցել էին 84 կգ քաշ։
Կշռման արարողության ընթացքում Արման Ծառուկյանը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում Շարա Բուլետին Երևանում բնակարան կնվիրի։ Դրանից հետո ռուսաստանցի մարզիկն էլ խոստացավ Արման Ծառուկյանին նվիրել իր Rolex ժամացույցը՝ եթե նա հաղթի։
![]()