Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների:

Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը, քաղաքականությունների ու ռազմավարությունների իրականացման գործում վարչապետի աշխատակազմի դերը, խոսել կրթության կարևորության մասին և կոչ արել աշակերտներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալ և համալրել պետական համակարգի կադրերի շարքերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ աշակերտները հղել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, պետական համակարգի գործունեության առանձնահատկություններին, կրթական պրոցեսի կազմակերպմանը և այլն:

Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ աշակերտները շրջել են շենքում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ջերմ ընդունելության և հետաքրքիր զրույցի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ