![]()
Դեկտեմբերի 26-ից որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ 26-ամյա Լիլիթ Երմալովյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Լ. Երմալովյանը Երևանում «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս է եկել և տուն չի վերադարձել։
Մինչև այսօր նրան որոնում են հարազատները, բարեկամները, ընկերները, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, իսկ 2 օր է՝ նրանց են միացել նաև փրկարարներ Երևանից և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից։
Լիլիթի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության 102 ծառայություններ։
![]()