Կտրիճն ուզում է հնարավորինս երկար մնալ, որ շարունակի պոռնկական ցոպ ու շվայտ կյանքը․ Վարդան Մալխասյան

«Եկեղեցին բոլոր ժամանակներում՝ շուրջ 1700 տարի, մեր պետականության, հայ ժողովրդի միասնականության գլխավոր առանցքն է եղել։ ՀԱԵ-ն նաև եղել է բարոյական, հոգևոր գաղափարներն առաջ տանելու, ավանդույթների պահպանման գլխավոր ուղենիշը։ Այսօր, սակայն, պարզվում է եկեղեցին կորցրել է իր դերը, կարևորությունն ու առաքելությունը ու դարձել ազգային անվտանգության խնդիր հայ ժողովրդի գլխին»,-Civic.am-ի հետ զրույցում նման տեսանկետ հայտնեց հասարակական գործիչ Վարդան Մալխասյանը։

Մալխասյանի դիտարկմամբ՝ եկեղեցու ղեկավարությունը հարստացել է, շեղվել իր պատվիրաններից․ «Չեն վարում պատվիրաններին համապատասխան գործունեություն։ Խոսքը ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտման մասին է, այլ շատ այլ հարցերի։ Վերջերս Թաիլանդում 9 բարձրաստիճան հոգևորականի կարգալույծ են արել կուսակրոնության ուխտը խախտելու համար։ Թաիլանդում օրենքները խստագույնս կիրառվում են, Հայաստանում ինչու՞ չկիրառեն։ Լավ է, որ իշխանությունն այս գործը սկսեց՝ արատավոր բարքերից մաքրելու առումով։ Ողջունում ու միանում եմ այդ գործունեությանը։ Կան ուժեր,որ ասում են՝ իբր սա ուղղորդվում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, իշխանությունը հակաեկեղեցական քաղաքականություն է վարում, բայց ճիշտ հակառակն է՝ իշխանությունն ուզում է եկեղեցին բարենորոգել»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ կան ընդդիմադիր ուժեր, որոնք փորձ են անում քողարկել եկեղեցում տիրող արատավոր երևույթները․ «Այս ամեն ինչը մեկ նպատակ ունի՝ հնարավորինս երկար մնալ Վեհարանում ու շարունակել ցոպ ու շվայտ, պոռնկակական կյանքը։Մենք ուզում ենք մաքրել այդ քաղցկեղը ու շատ ազնիվ հոգևորականներ միացել են այդ պայքարին։ Եթե հանկարծ հաշտ լինենք Կտրիճի ու նրա նմանների հանցագործությունների հետ՝ ուրեմն որպես ազգ ու քաղաքակրթություն լուրջ խնդիրներ ունենք։Թափթփուկ հոգևորականների պաշտոններին մնալը ազգային անվտանգության խնդիր է դառնում։ Համոզված եմ, որ խնդիրը հանգուցալուծում կունենա ու անարժան ազգադավ հոգևորականները կմաքրվեն»։

Մալխասյանի կարծիքով՝ գործըթնացը դանդաղում է, որպեսզի ցնցումներ ու բախումներ չլինեն․ «Դանդաղ, հանգիստ, վճռական քայլերով եկեղեցին պետք է մաքրենք երդմնազանց, իրենց պատվիրաններն ուրացած թափթփուկներից»։

Վարդան Մալխասյանը նշում է՝ գալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են․ «Ցանկացած հասարակության մեջ կան պարկեշտ մարդիկ ու չարախոսներ։ Մեզ մոտ չարախոսները շատացել են, որովհետև քոչարայանասերժական բանդիտական կլանը 20 տարի թալանել է, իրենք զգում են՝ եթե 2026 թվականին չխցկվեն իշխանության մեջ՝ իրենց գնացքը հավերժ կգնա ու 2031 թվականին չեն էլ մասնակցի ընտրություններին։ Դրա համար են դաժան պայքար մղում, որ խցկվեն Ազգային ժողով։Այդ չարիքի հաղթանակի համար երբեմն բավարար է պարկեշտ մարդկանց անտարբերությունը։ Այստեղ չկա Փաշինյան, մյուս, մյուս․․․ կա իրականություն։ Պետք է համեմատես վերջին հինգ տարիներին որևէ բարեփոխում եղե՞լ է, թե՞ ոչ։ Ես Աշտարակում եմ ապրում, մտեք նայեք՝ եվրոպական քաղաք է դառել, գիշերային աղբահանությունը, լուսավորությունը՝ իդեալական, երկրորդական երրորդական փողոցներն ասֆալտապատ։ Գլուխները գցել են՝ քաղբանտարկյալներ, նրանք 200 հոգու նախկինում այդ թվում ինձ կալանավորել էին անարդար ձևով, հետագայում Եվրոդատարանն արդարացման վճիռներ կայացրեց»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հսկայական աշխատանքներ են կատարվում նաև Սյունիքում․ «Նախկին իշխանությունները սրա նույնիսկ 10 տոկոսը չէին անի, վաղուց գումարը յուրացրած կլինեին, Բադեն Բադենի կազինոներում Սերժը մսխած կլիներ այդ փողերը։ Նախկինում ԱԺ կիսագրագետ, կիսագողական, մականունավոր պատգամավորերին համեմատեք հիմիկվա պատգամավորերի հետ՝ համեմատության եզրեր չկան։ Այս ամենը մեր ժողովուրդը պետք է տեսնի»։

Մալխասյանի խոսքերով՝ այժմ բարձրացել է նաև երկրի ինքնիշխանության մակարդակը․ «Շատ հանգիստ դիվանագիտությամբ մեր իշխանությունը նաև այլընտրանքային ճանապարհներ գտավ։ Օգոստոսի 8-ը մեծագույն ձեռքբերում էր և դրա շնորհիվ է, որ ադրբեջանական ագրեսիա այժմ չկա ու մեր երկրում վերջապես խաղաղություն հաստատվեց։ Ճիշտ է հարաբերական խաղաղություն է, բայց հիմքերը դրված են, վստահաբար լավ է լինելու»,-եզրափակեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ