![]()
Zarkerak.am-ն առանձնացրել է ամանորյա տարօրինակ սովորույթներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
1. Հունաստանում տան դռնից սոխ են կախում՝ որպես վերածննդի խորհրդանիշ,իսկ ծնողները երեխաներին արթնացնում են ոսպով հարվածելով գլխին:
2.Իտալացիներն ու իսպանացիները հաջողակ լինելու համար կարմիր ներքնազգեստ են կրում: Իտալացիները նաև Նոր տարվա գիշերը հին իրերը պատուհանից դեն են նետում՝ համարելո, որ տարին նորություններ կբերի:
3.Մեքսիկացիները բաժակի մեջ ամիսները խորհրդանշող 12 խաղող են լցնում՝ պահելով 12 ցանկություն:
4.Բրազիլիայում հագնում են սպիտակ հագուստ, շատերը կեսգիշերին գնում են լողափ՝ օվկիանոսի մեջ ծաղիկներ նետում կամ աջ ոտքը դնում ջրի մեջմ որպեսցի 7 անգամ ալիք դիպչի՝ հաջողության համար:
5.Կոլումբիայում կեսգիշերին իրենց մոտ պահում են դատարկ ճամպրուկներ՝ որպես նոր ուղևորությունների խորհրդանիշ, նաև ձեռքուևմ գումար են պահում՝ ֆինանսական հաջողության համար:
6.Դանիայում ամանորյա ամենահայտնի ավանդույթներից մեկը ափսեներ կոտրելն է ընտանիքի և ընկերների դռների մոտ,ո րպեսզի զերծ մնան չար հոգիներից:Դանիայում Նոր տարում երեխաները ստանում են հաց, որի վրա կա շատ հաստ շերտով կարագ։ Եթե կարագը պատահաբար կպչի շրթունքիդ կամ քթիդ՝ դա համարվում է մեծ բախտավորություն:
7.Ֆիլիպիններում նոր տարվա գիշերը տեղացիները թռչում են որքան հնարավոր է բարձր, որ բարձունքներ նվաճեն:
8.Ճապոնիայում հավատում են, որ Նոր տարվա առաջին օրը պիտի պարտադիր ծիծաղես, որ տարին ուրախ անցնի։ Ավելին՝ որոշ տեղերում նույնիսկ կազմակերպում են «ծիծաղի մրցույթներ: Տաճարների զանգերը հնչեցնում են 108 անգամ՝ ըստ բուդդայականության մաքրելով 108 մեղքերից ու բացասական զգացմունքներից։
9.Կուբայում Հին տարվա «կեղտը» մաքրելու համար մարդիկ պատշգամբից ջուր են լցնում անցորդների վրա։
10.Չիլիում որոշ մարդիկ գնում են գերեզման՝ «թույլ տալու» նախնիներին մասնակցել տոնին։ Սովորույթը հարգալից է, բայց տեսարանը մի քիչ տարօրինակ է՝ ամբողջ ընտանիքով գիշերը նստած գերեզմանների մոտ։
11.Ֆիջիում ով ավելի արագ ու շատ բանան կուտի, նա կունենա «ամենահաջող» տարին։ Շատերը հենց դրանից են սկսում Նոր տարին՝ մի ամբողջ արկղ բանան ուտելով։
12. Ավստրիացիները Նոր տարին դիմավորում են մեծ աղմուկով՝ չար ոգիներին վանելու համար։
![]()