Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է. ինչպես ձեռք բերել տոմսեր

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից,
Telcell սպասարկման կետերից:
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ