![]()
Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն:
🔻Դատախազությունից նշում են, որ հասցեագրվել է ևս 8 միջնորդագիր: Դրանք, ինչպես նաև դատարան ներկայացված հայցերը, ի թիվս այլոց, վերաբերում են.
▫️«Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին, քոթեջներին,
▫️ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը,
▫️ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը,
▫️ Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը։
![]()