Առևտրի կենտրոններից մեկում 11-ամյա երեխան ընկել է սահարանից ու կոտրվածքներով հոսպիտալացվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի խաղահրապարակում հասակակից մեկ այլ երեխայի հրելու արդյունքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Գ․-ն։

Երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին մարմնական վնասվածքը ստացել է նշված ժամանակահատվածում «Երևան Մոլ»-ի «Նավապետ Քիդ» խաղահրապարակում՝ սահարանի վրա գտնվելու ժամանակ իրեն հասակակից անծանոթ տղայի կողմից հրելու արդյունքում մոտ 1․5 մ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ