«Իրանի դեմ ագրեսիան կստանա կոշտ պատասխան». Շամխանի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա կոշտ պատասխան։

«Իրանի հրթիռային ներուժը և պաշտպանությունը չեն ենթարկվում սահմանափակումների և կախված չեն որևէ թույլտվությունից»,- գրել է Շամխանին X-ում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ սպառնացել էր ոչնչացնել Իրանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ