Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել է, թե ինչպես եմ կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ:

«Ես չեմ կարողանում հավատալ, որ դուք կարգավորել եք այդ պատերազմը, քանի որ ես 10 տարի փորձել եմ դա անել, ասել էր Պուտինը: Իսկ ես բառացիորեն կարգավորել եմ այն մեկ օրում: Նրանք անգամ առևտուր են անում»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ