Դատարանը որոշել է, որ Բաղդասարյանի հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում. Կարապետյանը պարտվել է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու, հերքում տարարածելու և 9.000.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Հայցը ներկայացվել է Նազելի Բաղդասարյանի կողմից այս տարվա հունիսի 17-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար, որտեղ վերջինս քննադատել էր Սամվել Կարապետյանին։

Դատարանը չի ընդունել հայցվորի փաստարկները և գտել է, որ Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ բացակայում են վիրավորանքն ու զրպարտությունը։

Նազելի Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ