Հայտնի է՝ ինչի համար են մեղադրվում «Հայրենիք» կուսակցության անդամները. նրանցից բացի՝ ձերբակալվել է ևս 8 անձ

Ինչպես հայտնել ենք, ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության անդամներ:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

«Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը:

Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- նշել են կոմիտեից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ