![]()
Գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։
Այս մասին տեղեկությունը հաստատել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինիս նկատմամբ կալանքի որոշում կկայացվի:
Ավելի վաղ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկել են Գալստյանի բնակարանը:
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը:
![]()