![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այցելել է Սյունիքի մարզի Խոտ համայնք, նվերներ հանձնել երեխաներին:
«Տաթև համայնքի Խոտ գյուղի երեխաները նույնպես ստացան ամանորի նվերները:
Բացի նրանից, որ Խոտը Սյունիքի մարզի ամենագեղեցիկ գյուղերից մեկն է, խոտեցիները աչքի են ընկնում իրենց տարբերվող աշխատասիրությամբ: Վերջին տարիներին գյուղի բնակչության թիվը անընդհատ աճում է:
Կառավարության ծրագրով իրականացվել են գյուղի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր : Ներկայումս կառուցվում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նոր դպրոց»,- իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Արմեն Խաչատրյանը:
![]()