Հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք կարող են շարունակել օգտագործել իրենց վկայականները, որոնց վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդ։ Համակարգն ավտոմատ կերպով երկարաձգում է քարտի ժամկետը մինչև սահմանված օրը։
Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո փոխվել է անձնագիրը (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

Աահմանահատումից առաջ հնարավոր է ստուգել քարտի QR կոդը և տեսնել վկայականի վավերականության ժամկետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ