Գործ ունենք ընդդիմության հետ, որի նպատակն ամենևին Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը չէ. Հարությունյան

Ցավոք, գործ ունենք մի ընդդիմության հետ, որի նպատակն ամենևին Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը չէ:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Իրենց նույնիսկ նախկին կարող ենք չասել, իրենք ունեն ծայրագավառականության սինդրոմը, որը Հայաստանում ջախջախվում է: Դա հատկապես ակներև դարձավ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, որ պետականությունն ու ինքնիշխանությունն առաջնային չեն իրենց համար: Այդ ծայրագավառականության դերակատարումը իրենք պատրաստ են ստանձնել, բայց մենք թույլ չենք տա:

Եվ Հայաստանի հանրությունը թույլ չի տա, որովհետև հանրությունը շատ հստակ ճանաչել է պետականության և ինքնիշխանության գինն ու դերը»,- ասել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ