Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել ՌԴ նախագահի պետական կեցավայրի վրա. Պուտինն այդ մասին տեղյակ է պահել Թրամփին

Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Նովգորոդում ՌԴ նախագահի պետական կեցավայրի վրա։ Ոչնչացվել է 91 ԱԹՍ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ որոշվել են պատասխան հարվածի թիրախները և ժամկետները։ ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի, սակայն մտադիր չեն դուրս գալ բանակցային գործընթացից։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովըն էլ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ցնցված և վրդովված էր Կիևի կողմից Վլադիմիր Պուտինի պետական նստավայրի վրա հարձակվելու փորձից:

«Պուտինը գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ գործնականում անմիջապես այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը համարում է հաջողված բանակցային փուլ Մար-ա-Լագոյում, Կիևի ռեժիմը ձեռնարկեց ահաբեկչական հարձակում՝ հեռահար անօդաչու թռչող սարքերի լայնածավալ օգտագործմամբ, հարձակում Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահի պետական նստավայրի վրա»,- ասել է նա։

Ինչպես փոխանցել է Ուշակովը, Թրամփը, խոսելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից ահաբեկչական հարձակման փորձի մասին, նշել է, որ նույնիսկ չի կարող պատկերացնել նման խելագար գործողություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ