![]()
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո: Նման տեղեկություն է հաղորդում armlink անունով ինստագրամյան էջը: Ընդհանրապես համացանցում շարունակում են անընդհատ նոր տեսանյութեր ու լուսանկարներ հայտնվել ֆուտբոլիստի հարսանիքից, եւ նոր մանրամասներ են հայտնի դառնում:
Մխիթարյանը տեսանյութեր էր հրապարակել, որոնցում երեւում էր՝ ինչպես է ձայնակցում Ալ բանոյին: Նրա քույրը՝ Մոնիկա Մխիթարյանն էլ տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է պարում նրա հետ:
Ինչպես դրանցից պարզ է դառնում, հարսանիքի ժամանակ երգել է իտալացի հայտնի արտիստ Ալ Բանոն: Խնջույքը վարում է հումորիստ Հայկ Պետրոսյանը:
Հյուրերի մասին մանրամասներ չկան: Հայտնի է, որ հարսանիքին մասնակցելու համար Իտալիա են գնացել Մխիթարյանի բարեկամները: Լուսանկարներից երևում է, որ ներկա է եղել ֆուտբոլիստի գործակալը՝ հայտնի Մինո Ռայոլան:
![]()
![]()
![]()
![]()