Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

2025թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես հայտնել է ԱԱԾ-ն, հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա․ Սիմոնյանը բացման խոսքում վերահաստատել է, որ անհայտ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։ Այնուհետև ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը։

Քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ