Խաղաղության իրական պաշտպանը հենց դուք եք. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է N զորամաս

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է N զորամաս, հրամանատարի՝ գնդապետ Սասուն Պողոսյանի հետ մասնակցել տոնական շքերթին։

Ինչպես հայտնել են մարզպետի աշխատակազմից, Դավիթ Առուշանյանը հրամանատարական կազմին ու զինվորներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ, կարևորել պաշտանության գործում զինվորների և սպայական կազմի անմնացորդ աշխատանքը:

«Ամանորի շեմին ցանկանում եմ շնորհավորանքս ու երախտագիտությունս ուղղել ձեզ՝ մեր երկրի խաղաղության ու անվտանգության ամենամեծ երաշխավորներին։ Խաղաղության իրական պաշտպանը հենց դուք եք, ձեր նվիրված ծառայությունը, բարձր պատասխանատվության զգացումը և անսասան կամքը դարձնում են զինվորական գործը ոչ միայն կարևոր, այլև անգնահատելի առաքելություն։ Դուք ամենօրյա ծառայությամբ ապացուցում եք, որ հայրենիքի պաշտպանության գաղափարը պարզապես պարտականություն չէ, այլ կոչում։

Ձեր ուժն ու կարգապահությունը, ձեր համբերությունն ու անձնվեր աշխատանքը մեզ վստահություն են ներշնչում վաղվա օրվա հանդեպ։ Թող գալիք 2026 թվականը բերի խաղաղ ծառայություն, առողջություն և բարեկեցություն։

Թող հայոց երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ ձեր ծառայությունը՝ գնահատված ու օրհնված։ Աստված պահապան մեր բանակին և մեր հայրենիքին»,- նշել է մարզպետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ