![]()
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերվել է փոսի մեջ տերևներով թաքցված կենդանու վզկապ (ռադիոնավիգացիոն ընդունիչով)՝ կտրված և կիսահալված վիճակում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ վզկապն ամրացված է եղել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուի պարանոցին, սակայն տարածքում կենդանին չի հայտնաբերվել։
Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի՝ ազնվացեղ եղջերուի որսի կամ ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3 մլն ՀՀ դրամ։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որի հիմքով հարուցվել է քրեական վարույթ։
![]()
![]()