![]()
«Ամբողջ համայնքն է ցավում կատարվածի համար, սա ողբերգություն է»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը՝ խոսելով երեկ Գյումրի-Ազատան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով 3 մարդ էր զոհվել։
Ինչպես նշել է համայնքի ղեկավարը, զոհվածներն Ազատանի բնակիչներ էին․ «Մի ավտոմեքենան Գյումրիից վերադառնում էր Ազատան, մյուսն Ազատանից գնում էր Գյումրի։ Մահացածներից Արմենն ամուսնացած էր, ունի երեք անչափահաս երեխա, Վահեն պատրաստվում էր ամուսնանալ, իսկ Մարինեն իր խնամակալության տակ պահում էր 3 թոռնիկներին»։
Խոսելով վթարի հնարավոր պատճառների մասին՝ Սեյրան Ոսկանյանն ասել է․ «Նախնական վարկածներ չեմ կարող նշել, նախաքննությունը ցույց կտա»։
![]()