![]()
«Բոլոր լեռնային շրջաններում կա 20-50 սմ բարձրության ձյան ծածկ, և ցրտահարության վտանգ չկա»:
Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մինչ այս հանրապետության նույնիսկ լեռնային մարզերում, նույնիսկ Աշոցքում ձնածածկույթը բացակայում էր, և կար վտանգ, որ օդի ջերմաստիճանի նվազման դեպքում կարող է ցրտահարվել աշնանացանը, բայց ունեցանք ձյան առատ տեղումներ:
Այս պահին ցրտահարության վտանգ չկա»,- նշել է Սուրենյանը։
![]()