Գնալու են սնանկացման․ Ավինյանը զգուշացրեց այգիների վարձակալության պարտքերը չվճարողներին

«Քաղաքապետարանը տարբեր տարածքների վարձակալության համար 2025 թվ-ին հավաքագրել է 1․1 մլրդ դրամ, որից 500 միլիոն դրամը՝ այգիներից»,-այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավիյանը։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի մոտեցում, որ վարձակալները այգիները նախկին տրամաբանությամբ՝ «վետերոկի» մակարդակով չեն կարող պահել և բոլոր այն գործընկերների համար, որոնք պատրաստ են դուրս գալ այդ տրամաբանությունից՝ մասնավորապես իրականացնել ներդրումներ համապատասխան այգիներում, ավագանու որոշմամբ սահմանված կարգով կվերանայվի վարձակալության գինը։ Նման նախադեպ եղել է Մերգելյանի այգում։

«Բոլոր այն դեպքերում, երբ մեր գործընկերները հրաժարվում եմ կամ ինչ-որ պատրվակներով մտածում են ժամանակ ձգենք, տեսնենք ինչ է լինելու, գնալու են սնանկացման, գործն ուղարկելու ենք սնանկացման դատարան, եթե կամ մեր պարտքերը չփակեն, կամ չառաջարկեն ներդրումային ծրագրեր»,- ասաց Ավինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ