![]()
Լրատվական դաշտում տարատեսակ տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Աջափնյակի մետրոյի ծրագիրը խափանվել է, նման բան չկա:
Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուզում եմ վստահեցնել, որ մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է։ Մեր օրենսդրությունն այս որակի և բարդության նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել, հիմնականում ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված»,-ասել է Ավինյանը։
Նա նշել է, թե հաջորդ տարի մետրոյի Աջափնյակ կայարանի հետ կապված լինելու է կառավարության հատուկ որոշում։
![]()