![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոճային փոփոխություններն ու առավոտյան ողջույնների ձևաչափը հայտնվել են միջազգային մամուլի էջերում:
Սոցցանցերում վարչապետը կիսվել է BBC-ի ռուսական ծառայության հոդվածով, որում ներկայացված է, թե վերջին շրջանում ինչ փոփոխություններ են եղել, ինչպես է վարչապետն ակտիվ էջեր վարում սոցցանցերում, ինչպես են նրա՝ ընդամենը պարզ երաժշտության տակ սրտիկով ողջույնի կարճ տեսանյութերը մի քանի միլիոն դիտում հավաքում, և ով է զբաղվում վարչապետի էջերի վարմամբ:
Հոդվածում պարզաբանվում է, որ ոչ մի ամերիկյան ընկերություն էլ չի զբաղվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմիջի և սոցցանցերի աշխատանքով, այլ Փաշինյանն իր էջերը վարում է ինքը, իսկ մնացած աշխատանքն անում է վարչապետի աշխատակազմի լրատվական բաժինը:
«Բանը հասավ միջազգային մամուլին։ Սիրում եմ բոլորիդ»,- կիսվելով հոդվածով՝ գրել է վարչապետը:
Մեկ այլ հրապարակմամբ նա անդրադարձել է հոդվածում հիշատակվող հրապարակմանը, որը միլիոնավոր դիտումներ է հավաքել:
«Սա էլ շարքի ամենահայտնի նմուշի թվային պատկերը՝ Զեմֆիրայի «П.М.М.Л.» երգի հետ։ Հրապարակում եմ BBC-ի հրապարակման առիթով»,- գրել է վարչապետն ու հրապարակել տեսապատճեն, ինչպես նաև տեղադրել առանձին երգը՝ Զեմֆիրայի «ПММЛ» կատարումը:
![]()
![]()