Հրդեհ «Գարաժ մոլ»-ում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15-րդ թաղամասում հայտնի «Գարաժ մոլի» տանիքից կրակ և ծուխ են նկատվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կատարման և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Տեղում պարզվել է, որ բռնկվել են էլեկտրալարերը, և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Գարաժ մոլի» անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ