Ինձ համար, որպես կառավարության անդամի, չկա սրբազան, դիրիժոր, նկարիչ, բոլորը հավասար են օրենքի առաջ․ Միրզոյան

«Ինձ համար, որպես ՀՀ կառավարության անդամի, չկա սրբազան, չկա դիրիժոր, նկարիչ, պետական պաշտոնյա, կա մի բան՝ բոլորի հավասարությունն օրենքի առաջ»։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով հոգևորականների ձերբակալությունների մասին։

«Այն պահից, երբ որ եկեղեցու վերնախավից մի հատված որոշում է մտնել քաղաքականություն և որդեգրում է քաղաքական կուսակցության պահվածք, գործելաոճ և այլն, այդ պահից քաղաքական որևէ ուժ կարող է ասել չէ՞ դե բարի գալուստ քաղաքականություն:

Հայաստանի Հանրապետությունում կա օրենքի գերակայություն, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ինչքան մեր իրավապահները հասցնում են, կարողանում են հետաքննել, այդքան պետք է այդ գործընթացները իրականանան»,-ավելացրել է Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ