Հայաստանն ապաշրջափակվում է. Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը

Հայաստանն ապաշրջափակվում է, TRIPP-ի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը:

TRIPP-ով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով 2025 թվականի արտաքին քաղաքական օրակարգը:

«Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը, և առկա խնդիրներն էլ ենթակա են հասցեագրման»,- ասել է Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ տարվա գլխավոր իրադարձությունը Վաշինգտոնյան գագաթաժողովն էր. խաղաղություն, ապաշրջափակում՝ հանրահռչակված սկզբունքներով:

«Ռազմավարական գործընկերությունների՝ գետնի վրա կյանքի կոչման ուղղությամբ աշխատանք է տարվում, կոնկրետ արդյունքներ կան: Կանխատեսում էլ անեմ՝ առաջիկայում էլ նոր գործընկերություններ կհաստատվեն»,- տեղեկացրել է նախարար Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ