![]()
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արարատի, Գավառի, Կապանի, Արթիկի, Արագածի, Հրազդանի, Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Մեղրիի լեռնանցքում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Փրկարար ծառայությունն էլ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։
Աբովյան-Չարենցավան, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
![]()