![]()
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 29-ի, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին և 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, դեկտեմբերի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ, 28-ի ցերեկը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 28-ի լույս՝ 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ը հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։
![]()