ՀԷՑ-ը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի վերականգնել ենթակայանում հրդեհի հետևանքով մինչ այս պահը հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.

««Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները.

Ինչպես երեկ ողջ գիշեր, այնպես էլ առաջիկա գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանելու «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:

Այս պահին կատարվում են այրված և հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ և վաղ առավոտից սկսվելու է նոր սարքավորումների տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց կարգաբերման աշխատանքները:

Արդյունքում հնարավոր կլինի նախնական գնահատականով մինչև վաղը՝ ժամը 22:00, վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են:

Ստորև այն հասցեները որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են՝

▪️Բաշխիչ ենթակայան 67՝
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Մուրացան» փողոցը՝ մասնակի,
«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի.

▪️Վարդաշեն 8 Տրանսֆորմատորային ենթակայան 561-ի ուղղությամբ՝
«Դավիթ Բեկի» փողոցը՝ մասնակի,
«Գաջեգործների» փողոցը՝ ամբողջությամբ.

▪️Բաշխիչ ենթակայան 104՝
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկների» փողոցը՝ մասնակի,
«Էրեբունի» փողոցն՝ ամբողջությամբ
«Նոր արեշ» փողոցն՝ ամբողջությամբ

▪️Բաշխիչ ենթակայան 24՝
«Էրեբունի» փողոցը՝ մասնակի,
«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկներ» 1,2,3,4,5 նրբանցք,
Գ. Լուսավորիչ ծննդատուն (Էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը):

▪️Բաշխիչ ենթակայան 125՝
«Այվազովսկի» փողոցը՝ մասնակի,
«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,
«Խաչիկ Դաշտենց» փողոցը՝ մասնակի.

▪️Բաշխիչ ենթակայան 26՝
«Ազատամարտիկներ» փողոցը՝ մասնակի,
«Ս. Դավիթ» փողոցը՝ մասնակի,
«Լորիս Մելիքով» փողոցը՝ մասնակի,

▪️Վարդաշեն 23 Տրանսֆորմատորային ենթակայան 248-ի ուղղությամբ՝
«Գուրգեն Մահարի» փողոցը՝ մասնակի
«Վարդաշեն» 3 փողոցն՝ ամբողջությամբ:

Վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը:

Հայցքում ենք Ձեր ներողամտությունն ու համբերությունը ստեղծված իրավիճակում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ