![]()
Դեկտեմբերի 27-ին ՀՀ դատախազություն են կանչվել դաշնակցական նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ու նրա ընտանիքի անդամները։
Ծանուցումը վերաբերում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի:
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,-ասված է Մկրտչյանին ու նրա ընտանիքի անդամներին հասցեագրված ծանուցման մեջ։
Դատախազություն են կանչվել նաև Կրթության և գիտության նախկին նախարարի դուստրը, եղբայրը, եղբոր դուստրը և այլք։
Նման ծանուցումներ ստացել են ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն ու նրա ընտանիքի անդամները, ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ու նրա ընտանիքի անդամները, Ռոբերտ Քոչարյանի մամուլի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ու նրա ընտանիքի անդամները։
![]()