![]()
anvtangnsnund.am կայքի առաջարկով և նախաձեռնությամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ համատեղ իրականացել ենք ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված և սահմանային հսկողության չենթարկված (չփորձաքննված) արտադրանքների լաբորատոր փորձաքննություն։
Հաշվի առնելով հնչած կարծիքներն ու ապրանքների ռիսկայնության աստիճանը՝ ընտրել ենք կաթնամթերքի շուկան և նոյեմբերի 28-ին ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ փորձաքննության ենք ներկակացրել ներմուծված 12 տեսակի ապրանք։
Մասնավորապես, ընտրել ենք շուկայում լայն սպառում ունեցող՝ յոգուրտներ, թթավսեր, մանկական կաթնաշոռ, կարագներ, որպես պանրային արտադրանք ներկայացված մթերքներ։
Ապրանքները փորձաքննության ենք ներկայացրել 2 տարբեր լաբորատորիա. մենք՝ «Ստանդարտ Դիալոգ», ՍԱՏՄ-ն` իր ենթակայության տակ գտվնող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») լաբորատորիա։
Հոկտեմբերի 17-ին «Անվտանգ սնունդ» մեր ֆեյսբքւոյան խմբում հարցում էինք անցկացրել՝ խնդրելով մեր ընթերցողներին մասնակցել ընտրությանն ու առաջարկել ներմուծվող այն սննդատեսակները, որոնք կցանկանան փորձաքննել։
Արդյունքում, ընտրել էինք կաթնամթերքի շուկան և հատկապես լայն սպառում ունեցող 12 ապրանք, որոնց մի մասի վերաբերյալ «Անվտանգ սնունդ» խմբում խախտման ահազանգեր են եղել։
Ընտրվել են ռուսական, բելառուսական, ուկրաինական, նոր զելանդական կաթնամթերք։
Կաթնամթերքին ներկայացվող պահանջներն ու անվտանգության նորմերը կարգավորվում են ՄՄ ՏԿ 033/2013`«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝ «Սննդամթերքը դրա մակնշման մասով» տեխկանոնակարգերով։
Հետևաբար, լաբորատոր փորձաքննությունից բացի, ուսումնասիրել ենք նաև ապրանքների մակնշումները։
Գնումները կատարել ենք Երևանի «Կայզեր» (Մարգարյան փող., 23/6) և «Երևան սիթի» (Մեսրոպ Մաշտոց 5) սուպերմարկետներից։
Առաջին համարի տակ (ՍԱՏՄ մոտ 7-րդ համարի նմուշն է) փորձաքննության ենք ներկայացրել ռուսական «President» 20% (Պրեզիդենտ) 350գ թթվասերը (պիտանելիության ժամկետը՝ 26.10.25-05.12.25)։ Արտադրող «Ефремовский маслосыродельный комбинат» («Лакталис Восток» ընկերության պատվերով)։
Այս ապրանքը Հայաստան է ներմուծում «Լակտալիս Արմա» ընկերությունը։
Օրիգինալ և հայերեն մակնշումները համապատասխանում են, առկա է EAC (Eurasian Conformity / Եվրասիական համապատասխանության) նշանը։
EAC նշանը (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity) վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է անհրաժեշտ ստուգումները, hամապատասխանում է իր համար սահմանված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ու կարող է հայտնվել շուկայում։
Սննդամթերքի դեպքում այս նշանի դերն էլ ավելի է կարևորվում, քանի որ փաստում է` այն անվտանգ է, փորձաքննվել է, համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին։
EAC-ի նշանի պարտադիր լինելու մասին որոշումն ընդունվել է դեռևս 2011թ օոգոստոսի 16-ին՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011), ինչպես նաև՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել. այն համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 և ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգերին։
Չորրորդ համարի տակ (ՍԱՏՄ՝ 3-րդ) փորձաքննության է ներկայացվել նույն՝ «Эрманн Ступино» (Էրման Ստուպինո) ընկերության ռուսական «Нежный» (Նեժնի) ելակի հյութով 1,2% յուղայնությամբ յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (պիտանելիության ժամկետը՝ 28.09.25-25.02.26)՝ 320գ։
Ապրանքը Հայաստան է ներմուծում «Դերժավա» ընկերությունը։
Այս արտադրանքը նույնպես պարունակում է սննդային հավելումներ՝ E1422, E1442 (վերը նշված խտացուցիչները, հեղ.) և E331։
E331 — նատրիումի ցիտրատ, կիտրոնաթթվի նատրիումի աղ, որն օգտագործվում է թթվայնությունը կարգավորելու, համը բարելավելու և պահպանելու համար։
Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ այս յոգուրտային արտադրանքում նույնպես կաթնաթթվային մանրէների թիվը եղել է սահմանվածից 10 անգամ քիչ (1×10⁶` 1×10⁷-ի փոխարեն)
Այպիսով, «Нежный» 1,2% յոգուրտային արտադրանքը չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013 տեխկանոնակարգի սահմանված պահանջներին։
![]()