![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ու պատգամավորների հետ միասին ժամանել է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ ակնկալում է՝ պատարագի ժամանակ չի հնչի Գարեգին Բ կաթողիկոսի անունը։
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել էին, որ ինչպես միշտ, ՆԳՆ ոստիկանությունը իրականացնելու է հասարակական կարգի պահպանության ծառայություն։
![]()