15-ամյա տղան ողջ է մնացել գլխի ծանր վնասվածքից հետո

15-ամյա Էլի Գրեգը ողջ է մնացել գլխին դանակի հարվածով ստացած ծանր մարմնական վնասվածքից հետո: Հիմա նա վերականգնվում է դանակը հանելու բարդ վիրահատությունից հետո:

Գրեգի մայրը  հայտնել է, որ այդ չարաբաստիկ օրը Գրեգը խաղում էր տան մոտ, երբ լսել է նրա բղավոցը: Փողոց վազելով՝ նա որդուն տեսել է դեմքին խրված 10-դյույմանոց (25 սմ) դանակով եւ ուժգին արյունահոսությամբ: Կինն անմիջապես զանգահարել է  փրկարար ծառայություն:

Դանակը մտել էր տղայի աչքից քիչ ներքեւ այտի մեջ, անցել գանգով եւ հայտնվել անմիջապես նրա ուղեղի տակ: Շեղբի ծայրը ճնշել էր քներակը, որը ուղեղ արյուն է մատակարարում:

Դանակլը հանելու համար  բժշկական կենտրոնի մասնագետների խումբն անցկացրել է բավականին բարդ վիրահատություն:  Հիմա դեռահասը վիրահատությունից հետո վերականգնվում է: Նրա խոսքով՝ այսուհետեւ «հեռու կմնա սուր առարկաներից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ