Ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտեք տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը. հորդոր-զգուշացում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է քաղաքացիներին, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին տեղեկատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի` շուրջօրյա աշխատող 010 562533 հեռախոսահամարին։

«Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։

Կոչ ենք անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ