![]()
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձ է հրապարակել և կիսվել լավ լուրով.
Սիրելի երևանցիներ,
Ուզում եմ ձեզ հետ կիսվել լավ լուրով։
Երևանի «Կինո Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը երկար տարիներ փակ էր և անմխիթար վիճակում, վերականգնվելու է իր նախնական տրամաբանությամբ։ Այս տարածքը եղել է հիշողությունների, կինոյի և երևանյան ամառային կյանքի կարևոր վայր։
Շնորհակալություն կինոթատրոնի տնօրինությանը՝ այս կարևոր տարածքի արժեքը գնահատելու և դրա վերագործարկման մեջ ներդրում կատարելու համար։
![]()