ՆԳՆ ոստիկանությունը Գառնիի եկեղեցու տարածքում հասարակական կարգի պահպանություն կիրականացնի

Ինչպես հայտնի է վաղը՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու է Սուրբ և անմահ պատարագի:

Գառնիում ուժեղացված ծառայություն նախատեսվում է՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան, ՆԳՆ-ից հայտնել են, որ ինչպես միշտ, ՆԳՆ ոստիկանությունը իրականացնելու է հասարակական կարգի պահպանության ծառայություն։

Այլ տեղերում նո՞ւյնպես լինելու է ծառայություն:

Հարցին ՆԳՆ-ն պատասխանել է.

«Այլ եկեղեցիների հարակից տարածքներում ևս իրականացվելու է ծառայություն։ Ցանկացած վայրում որտեղ կա քաղաքացիների մեծ հոսք ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի պահպանության ծառայություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ