Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը

Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդի Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կձգտեն անհապաղ համագործակցել Սոմալիլենդի հետ գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

Ըստ միջազգային լրատվամիջոցների, Իսրայելի արտաքին գործերի նախարարը և Սոմալիլենդի նախագահը ստորագրել են փոխադարձ ճանաչման համատեղ հռչակագիր։

Սոմալիի կառավարությունը դատապարտել է Իսրայելի քայլը՝ այն համարելով անօրինական և դիտավորյալ հարձակում իր ինքնիշխանության վրա՝ մերժելով Սոմալիլենդի ցանկացած ճանաչում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ