![]()
«Իմ քայլը» հիմնադրամի մեծ ընտանիքը՝ հոգաբարձուների խորհուրդը, աշխատակազմը, գործընկերներն ու տարբեր ծրագրերի շահառուները դեկտեմբերի 25-ին համախմբվել են՝ ամփոփելու 2025 թվականի գործունեության արդյունքները:
Հանդիպման ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկայացրել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները։
Աննա Հակոբյանը խոսել է հիմնադրամի ձեռբերումներից և այդ ճանաարհին կաևորել յուրաքնչյուրի ներդրումն ու նվիրումը՝ առանձնահատուկ ընդգծելով իրենցից յուրաքանչյուրի կրթվելու պատրաստակամությունը:
«Ես ուզում եմ կրթվելու վերաբերյալ մեր աշխատանքը լավ գնահատենք և արձանագրենք: Ես, երբ որ ստանձնեցի հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները, դրանից առաջ ունեի տարբեր փորձեր, իմ ամենամեծ փորձը «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի պատրականություններն էին, բայց ես բացարձակապես չգիտեի՝ ինչ պետք է անեի: Թիմը չնկատեց, բայց ամենասկզբում սովորեցի, թե ես ինչ պետք է անեմ որպես բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն:
Ես անցա ինքս ինձ կրթելու ճանապարը, նոր հասկացա, թե հետագա գործողությունները ինչ պետք է լինեն: Ես սա նշում եմ՝ բացառապես մեծարելու համար կրթվելը և աշխատելը»,- իր խոսքում ասել է Հակոբյանը:
![]()