![]()
Դեկտեմբերի 27-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 52 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 56-ամյա Բիլգին Ադնանի վարած «Samro» մակնիշի կցորդիչով բեռնատարը, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Արսեն Հ.-ի վարած «MAN» մակնիշի ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է տրակտորի վարորդի ինքնությունը։
![]()