22 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ. Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին և հարակից շրջաններին

Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին և Ուկրաինայի այլ շրջաններին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանն ընդառաջ։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը թիրախավորում են Կիևը, երկրի հյուսիս-արևելքում և հարավում գտնվող շրջանները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ «Թելեգրամ»-ի իր էջում նշել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել են մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում գտնվող շենքերը։

Նրա տվյալներով՝ վիրավորվել է 22 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վիրավորներից 12-ը հոսպիտալացվել են։

Կլիչկոյի տեղեկատվությամբ՝ հարձակման հետևանքով Կիևում էլեկտրաէներգիայի և ջեռուցման անջատումներ են եղել։ Ավելի քան 2600 բնակելի շենք, 187 մանկապարտեզ, 138 դպրոց և 22 սոցիալական հաստատություն ներկայում մնացել են առանց կենտրոնացված ջեռուցման։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ