Միջազգային հանցավոր ցանցը Հայաստանում և 7 երկրում զբաղվել է առողջ մարդկանց ներքին օրգանների գործարքներով

Ղազախստանի Գլխավոր դատախազության և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները, Ղազախստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, Լեհաստանից արտահանձնել են օրգանների ապօրինի շրջանառության համար հետախուզվող Ուկրաինայի քաղաքացու։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ղազախստանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ նա կասկածվում է 2017-2018 թվականներին միջազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամ լինելով մարդկային օրգանների անօրինական վաճառքին մասնակցելու մեջ։

Նրա դերը ներառել է դոնորների և օրգանների ստացողների միջև հանդիպումների որոնումը և կազմակերպումը, կազմակերպության գաղտնիության ապահովումը, ինչպես նաև օրգանների գնման, վաճառքի և փոխպատվաստման կազմակերպչական աջակցություն ցուցաբերելը։

Ընդհանուր առմամբ, հանցավոր խմբի անդամները, որոնք գտնվում էին ինչպես Ղազախստանում, այնպես էլ այլ երկրներում, կազմակերպել են կենդանի անհատներից օրգանների հետ կապված 56 անօրինական գործարք, այդ թվում՝ օրգանների առքուվաճառք և հետագա փոխպատվաստումներ Ղազախստանի Հանրապետության առողջապահական հաստատություններում։

Հանցագործությունը կատարելուց հետո կասկածյալը խուսափել է քրեական հետապնդումից և հինգ տարի մնացել է միջազգային հետախուզման մեջ։

Այս տարվա մարտին նա ձերբակալվել է Լեհաստանի սահմանը հատելու փորձի ժամանակ և Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության պահանջով արտահանձնվել է Ղազախստանին։ Կասկածյալը ներկայումս գտնվում է կալանքի տակ, գործի քննությունը շարունակվում է:

Մեղադրանքում ներառված հանցագործությունները նախատեսում են 8-12 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ։

Այս հանցավոր կազմակերպության երկու անդամ նախկինում վերադարձվել են Թուրքիայից և Ռուսաստանից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ