![]()
Վերջերս տեղեկացանք, որ ԵՄ-ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի հիբրիդային պատերազմների դեմ պայքարի համար։ Այս հայտարարությունը շատ վատ են ընդունել ընդդիմադիրները՝ հատկապես «Հայաստան» դաշինքի պատգամավորները, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նրանք բոլորն էլ կարծում են, որ սա ԵՄ-ի կողմից միջամտություն է ՀՀ ներքին գործերին։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Նա նշեց, որ այսպիսի արձագանքը բնական էր և ակնկալելի, քանի որ ըստ էության, այս անձինք փաստացի դարձել են մի տեսակ հիբրիդային պատերազմի գործիքներ Հայաստանի դեմ․ «Եվ երբ որ որևէ երկիր ցանկանում է Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ պատրաստվելու համար աջակցել, միջոցներ տրամադրել, այս արձագանքը բնական է»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով նաև «Մեր ձևով» շարժման վարչապետի հավանական թեկնածուի մասին՝ քաղաքագետն ասաց, որ ձևիստների թեկնածուն կլինի հենց Սամվել Կարապետյանը և այս դեպքում իրենց պետք է հիասթափեցնել՝ ասելով, որ Սամվել Կարապետյանը երբեք էլ նոր դեմք չէ, քանի որ Սամվել Կարապետյանը, իր եղբայրը, ով ժամանակին եղել է նաև ՀՀԿ-ական պատգամավոր, եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, իսկ Սամվել Կարապետյանը, որպես բիզնեսմեն, օլիգարխ, նաև ֆինանսական առումով եղել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների քաղաքական և տնտեսական հենասյուներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()