![]()
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր տարեվերջյան ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է:
Նա հավելել է՝ Ադրբեջանը ակնկալում է, որ այս գործընթացը տեղի կունենա։
Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի ստորագրմանը, Բայրամովը կրնկնել է իր և Ալիևի՝ վաղուց ծեծված խոսքն այն մասին, թե երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ, բացի այդ՝ TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։
![]()